Լուսագյուղում ընկերը դանակահարել է 45-ամյա Մարիամին
Ուշադրության կենտրոնումՀիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում մայիսի 12-ին, ժամը 11.20-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 45-ամյա Մարիամ Ն.-ն, ով հայտարարել է, որ իրեն դանակով հարվածել է ընկերը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.30-ից 09.30-ն ընկած ժամանակահատվածում, Լուսագյուղ գյուղում գտնվող Մարիամ Ն.-ի շարժական տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ընկերը` 45-ամյա Ռոբերտ Մ.-ն, դանակով մեկ անգամ հարվածել է Մարիամ Ն.-ի ձախ ոտքին և պատճառել վնասվածք:
Ժամը 13.30-ին, Ռոբերտ Մ.-ն Լուսագյուղ գյուղից բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: