Ընկերոջ ձեռքին բենզին է լցրել ու կրակայրիչը վառել ․ Գյումրիում անչափահասների կատակը ավարտվել է դժբախտ դեպքով
ՀասարակությունԳյումրիում սեպտեմբերի 5-ին անչափահասների կատակն ավարտվել է դժբախտ դեպքով։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից։ 12-րդ դասարանի երկու աշակերտ միմյանց հետ ավտոտնակի մոտ կատակել են, որի ժամանակ նրանցից մեկը պլաստամասե տարայով բենզինը լցրել է ընկերոջ վրա ու կրակայրիչը վառել, երբ ընկերը փորձել է կրակայրիչը խլել նրա ձեռքից, բռնկվել է։ Նա տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել։ Տուժողը ի վիճակի չէ բացատրություն տալու, իսկ մյուս տղան հարցաքննվել եւ հանձնվել է ծնողներին ։