Պարզվել է Արտաշատում BMW-ի միջից կրակոցներ արձակած ու փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը
Ուշադրության կենտրոնումԻրավապահները պարզել են սեպտեմբերի 3-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 29 շենքի դիմաց կրակոցներ արձակած, այնուհետեւ փախուստի դիմած կասկածյալի ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա Արտաշատ քաղաքի բնակիչ 31-ամյա Գոռ Ս.-ն է, ով այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի միջից գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել։
Դեպքի վայր ժամանած Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակի 3 պարկուճ։
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Գոռ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ։