Դոլարն աննշան թանկացել է, իսկ եվրոն շարունակում է թուլանալ
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 478.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 618.52 դրամ (նվազել է 0.68 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.30 դրամ (նվազել է 1.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 274.95 դրամ, ոսկի՝ 20,499.58 դրամ, պլատին՝ 15,485.02 դրամ։
Սեպտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: