ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի դեմ հետագա պատժամիջոցները. Մերկել
HeaderԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, տեղի կունենա հանգստյան օրերին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Հանգստյան օրերին ԱԳ նախարարների հանդիպում տեղի կունենա, որի ընթացքում Հյուսիսային Կորեայի դեմ եվրոպական կողմի հետագա պատժամիջոցները կքննարկենք։ Դա անհրաժեշտ է»,-Բունդեսթագում ելույթի ժամանակ ասել է Մերկելը։
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հակամարտության միայն խաղաղ դիվանագիտական լուծում է տեսնում եւ ջանքեր կգործադրի դրան հասնելու համար։ «Եվրոպան աշխարհում կարեւոր ձայն ունի եւ այս իրավիճակում այն պետք է օգտագործի»,-հավելել է կանցլերը։