Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող 600 մարդ է ձերբակալվել
HeaderՎերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի 22 նահանգներում իրավապահները հատուկ օպերացիայի ժամանակ մոտ 600 մարդու են ձերբակալել, ովքեր կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք վճռական ենք տրամադրված «Իսլամական պետության» և Քրդական աշխատավոր կուսակցության դեմ միջոցներ կիրառելու հարցում: Անցած գիշեր ձերբակալվել է 288 մարդ, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 590-ի»,-ասել է Դավութօղլուն՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններից հետո 212 զինված հարձակում է իրականացվել, առևանգվել է 15 մարդ, տեղի է ունեցել 281 ահաբեկչություն, զոհվել է 5 իրավապահ:
Խոսելով Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին հարվածելու մասին՝ Դավութօղլուն նշել է, որ դա համապատախան գործընթացի սկիզբն է, և նման հարվածները լինելու են շարունակական: