Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ձվարանի քաղցկեղի 10 նախանշաններ, որոնք երբեք չի կարելի անտեսել

Life

1 Հաճախակի ցավեր մեջքում Եթե դուք ունենում եք հաճախակի ցավեր մեջքի հատվածում, և վստահ եք, որ դա ուրիշ հիվանդության պատճառ չէ (օրինակ օստեոպորոզ, ռադիկուլիտ, արտրիտ), ապա անպայման դիմեք բժշկի: Չնայած այդ ախտանիշը կարող է խոսել օրգանիզմում այլ խնդիրների մասին, ամեն դեպքում անհայտ պատճառով անընդհատ ցավերն անհանգստացման առիթ են:

2 Ցավեր որովայնի ներքևի հատվածում Եթե դուք ամեն օր ունենում եք ցավեր և լարվածություն որովայնի ներքևի մասում՝ անպայման դիմեք բժշկի՝ դա կարող է կաղցկեղի կամ այլ լուրջ հիվանդությունների ախտանշան լինել: Կաղցկեղի դեպքում ցավերի հետ մեկտեղ կարող է լինել որովայնի ուռածություն, փքվածություն, ինչը հաճախ շփոթում են գաստրիտի և այլ որովայնային հիվանդությունների հետ:

3 Մենստրուալ ցիկլի խախտում Ըստ վիճակագրության, ձվարանի քաղցկեղ կանանց մոտ ավելի հաճախ հայտնաբերվում է 55 տարեկանից հետո: Բայց կարող է լինել նաև շատ երիտասարդների մոտ, նույնիսկ նրանց՝ ում մոտ դեռ նույնիսկ չի էլ սկսվել մենստրուացիան: Առատ ամսեկանները (մենստրուացիոն օրերը), արյունահոսություններն ամսեկանների արանքում, ցիկլի մշտապես խախտումները՝ քաղցկեղի ախտանշաններ են:

4 Գերհոգնածություն Ուռուցք ունեցողները հաճախ բողոքում են թուլությունից և գերհոգնածությունից: Սովորաբար այդ ախտանշանը լինում է արդեն տարածված քաղցկեղի ժամանակ, բայց երբեմն նկատվում է նաև վաղ շրջանում: Անհիմն հոգնածությունը, որը խանգարում է նորմալ առօրյա կյանքին, բժշկին դիմելու առիթ է հանդիսանում:

5 Արագ հագեցում Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, երբ ուտելիս արագ եք հագենում և չեք ուտում ձեր սովորական չափաբաժինը: Դա քաղցկեղի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այդպիսի նախանշաններ կարող են նաև այլ հիվանդությունների դեպքում լինել, բայց քաղցկեղի ժամանակ դրանք արագ են զարգանում և վատացնում վիճակը:

6 Ցավոտ զգացողություններ սեքսի ժամանակ Ցավերը սեռական հարաբերության ընթացքում կարող են մի շարք գինեկոլոգիական խնդիրների նախանշաններ լինեն՝ այդ թվում նաև ձվարանի քաղցկեղի վաղ շրջանի: Դա կարող է ուղեկցվել որովայնի ներքևի հատվածի ցավերով և լարվածությամբ, ինչպես նաև անմիջապես զուգարան գնալու ցանկությամբ: 7 Սրտխառնոց և փսխում Ինչպես մյուս ախտանիշները՝ սրտխառնոցն ու փսխումն էլ կարող են այլ հիվանդությունների նախանշան լինել: Բայց դրանք շատ հաճախ են լինում ձվարանի քաղցկեղի դեպքում և ուղեկցվում են փորլուծությամբ, փորկապությամբ և որովայնի վքնածությամբ:

8 Որովայնի փքվածություն Որովայնի փքվածությունն ու որովայնային ցավերը հանդիսանում են ձվարանի քաղցկեղի տարածված ախտանիշներից մեկը: Ըստ բժշկական հետազոտությունների՝ որոշ հիվանդների մոտ այնքան է մեծանում որովայնի փքվածությունը, որ այն հղիություն է հիշեցնում: Եթե դուք չեք փոխել ձեր ապրելակերպը կամ սնվելու ռեժիմը, իսկ ձեր փորը հանկարծակի մեծանում է՝ դա անհապաղ բժշկին դիմելու առիթ է:

9 Մազերի աճի արագացում կամ մազաթափություն Որոշ հիվանդներ բողոքում են մազերի աճի արագացումից, մուգ և կոպիտ մազերի հայտնվելուց: Չնայած սա քաղցկեղի հստակ նախանշան չէ, բայց անհանգստանալու հստակ պատճառ է: Պետք նաև նշել, որ հիվանդների մի մասի մոտ նկատվում է հակառակ գործընթացը՝ մազաթափություն: 10 Հաճախակի փորկապություն Որովայնի և աղիքային տրակտի հատվածը ավելի հաճախ են արտահայտում, ցույց տալիս քաղցկեղի ախտանշաններ, հատկապես վաղ շրջանում: Ավելացում որովայնի հատվածի ցավերի՝ կարող են լինել նաև հաճախակի փորկապություններ, որովայնի փքվածություն և ախորժակի կորուստ:


Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Ամենադիտված