Հայ ըմբիշները մեկնում են Սերբիա
ՍպորտՍերբիայի Սուբոտիցա քաղաքում օգոստոսի 2-8-ը կայանալու է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարում հանդես կգան Հայաստանի 19 ըմբիշներ:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին մասնակցելու է ամբողջական թիմով՝ 10 ըմբիշով, իսկ հունահռոմեական ոճի թիմը՝ 9 ըմբիշով:
Արդեն հայտնի է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝
42 կգ՝ Աշոտ Մխիթարյան, Էջմիածին
46 կգ՝ Սերգեյ Սիմոնյան, Վարդենիս, ՕՀՔ
50 կգ՝ Հայկ Մելիքյան, Երևան, ԸՄԴ
54 կգ՝ Տիգրան Մինասյան, Վարդենիս, ՕՀՔ
58 կգ՝ Էդգար Թամազյան, Էջմիածին
63 կգ՝ Մալխաս Ամոյան, Երևան, Դինամո
69 կգ՝ Ոսկան Հախոյան, Երևան, ՕՀՔ
76 կգ՝ Հակոբ Բաղդասարյան, Գյումրի
100 կգ՝ Հակոբ Թադեւոսյան, Գյումրի:
Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան: