Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը համբուրվել են համերգի ժամանակ
LifeԱնցյալ շաբաթ ամերիկյան հայտնի դերասան Դեւիդ Դուխովնին ներկայացրել էր իր նոր «When the Time Comes» երգը, որը ներառված է հայտնի աստղի «Hell or Highwater» ալբոմում։

Երեկ Նյու Յորքի «The Cutting Room» ակումբում կայացել է Դուխովնիի համերգը, որի ընթացքում դերասանը ներկայացրել է վերը նշված ալբոմի հիթերը։ Համերգին ներկա էր նաեւ դերասանուհի Ջիլիան Անդերսոնը։

Երգերից մեկը Դեւիդ Դուխովնին եւ Ջիլիան Անդերսոնը միասին են կատարել եւ համբուրվել ելույթի ժամանակ։




Դեւիդի հետ երգել է նաեւ Californication սերիալի աստղ Մադլեն Մարտինը։

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Invision, AP, Getty