Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Ֆրանuիական համբnւյր, կամ ինչն է դարձնում հպnւմներն անմոռանալի.Մուտքը միայն աղջիկների համար

Life

Յուրաքանչյուր մարդ, միջին հաշվարկներով, իր կյանքի քսան հազար րոպեն ծախսում է համբույրի վրա, իսկ ողջ կյանքի կտրվածքով դա կազմում է մոտավորապես 14 օր: Համբույրի հաճելի ազդեցությունների մասին գիտեն բոլորը, բայց թե ինչ հրաշագործ հատկություններով է այն օժտված, թերեւս ոչ բոլորն են տեղյակ, այնինչ համբույրի մասին այսօր արդեն գոյություն ունի ֆիլեմատոլոգիա կոչվող մի ամբողջ գիտություն:):
Շարունակությունը ստորև

Սկսենք կանանց եւ աղջիկների համար ամենակարեւորից. մեկ րոպե տեւողությամբ կրքոտ համբույրն այրում է 6.4 կալորիա, այնպես որ մեկ շոկոլադե կոնֆետը չեզոքացնելու համար կպահանջվի ընդամենը 5-6 րոպեանոց ակտիվ համբույր: Ավելին, համբույրի երկարատեւ սեանսն օգնում է թուլացնել նյարդերը եւ իջեցնում է հորմոնալ սթրեսի մակարդակը, ոչ պակաս, քան լիարժեք մեդիտացիան: Իսկ հիմա ի գիտություն տղամարդկանց` գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ այն տղամարդիկ, ովքեր առավոտյան պարտադիր կերպով համբուրում են իրենց կանանց, ավելի շատ են վաստակում եւ ապրում են ավելի երկար:

Շարունակությունը ստորև

Ինչպես եւ գրեթե բոլոր հարցերում, համբույրի հարցում եւս տարբեր են կանանց եւ տղամարդկանց մոտեցումները: Տղամարդկանց, օրինակ, անհարմարություն չի պատճառի ավելի ինտիմ հարաբերությունների անցնել այն կանանց հետ, ովքեր լավ չեն համբուրվում, իսկ եթե կնոջը դուր չգա, թե ինչպես է համբուրվում իր զուգընկերը, ապա նա կարող է մինչեւ անգամ կտրականապես հրաժարվել ավելի խոր հարաբերություններից: Մի տարբերություն եւս` տղամարդիկ նախընտրում են համբուրվել սեքսից առաջ, իսկ կանայք հակառակը` անմիջապես հետո:

Շարունակությունը ստորև

Մի կարեւոր փաստ եւս. թեեւ hամբույրի ընթացքում տեղի է ունենում շուրջ 300 տեսակ բացիլների փոխանակում, դրանց 95%-ը բացարձակ անվնաս են: Փոխանցվող բացիլների չնչին մասն, իհարկե, կարող է տարատեսակ հիվանդություններ առաջացնել, սակայն այստեղ էլ համբույրն ունի յուրահատուկ ազդեցություն. այդ հիվանդաբեր բացիլների նկատմամբ օրգանիզմում արթնանում են պաշտպանողական մեխանիզմներ, եւ, այլ կերպ ասած, համբույրը բարձրացնում է նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը:

Շարունակությունը ստորև

Ֆրանսիական համբույրի ֆենոմենը

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ տարբեր կերպ են համբուրվում, սակայն ամենահայտնի ու ցանկալի համբույրի տեսակը ֆրանսիական արմատներ ունի: Ֆրանսիական համբույրը եղել ու շարունակում է մնալ «ամենա-ամենա» համբույրն աշխարհում, քանի որ նրանում միախառնվում են համբուրվողների կրքոտ ու միեւնույն ժամանակ քնքուշ հոգիները: Ֆրանսիացիներն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց սիրառատությամբ եւ զգացմունքայնությամբ: Հենց այդ պատճառով էլ «ֆրանսիական համբույր» եզրույթը մտել է գործածության մեջ որպես մի ազգի մշակույթի տարր, որն առավել մոտ է սիրո թեմային, իսկ տեղացիների լեզվով այդ համբույրն անվանվում է «հոգիների համբույր»:
Շարունակությունը ստորև

Ֆրանսիական համբույրը նախ եւ առաջ ենթադրում է լեզուների հպում: Երբ մարդ ճաշակում է որեւէ համեղ դելիկատես, ջանում է լեզվով համտեսել սիրած կերակրատեսակի բոլոր երանգներն ու նրբությունները: Այդպես է նաեւ ֆրանսիական համբույրի ժամանակ. զույգերը նույն կերպ պատրաստ են համտեսել եւ վայելել միմյանց հենց լեզվի միջոցով:

Ֆրանսիական համբույրն ավելի պատկերավոր կարելի է նկարագրել այսպես. ձեր սիրելիի բերանը ձեր իսկ բերանի շարունակությունն է եւ դուք այնտեղ լեզվով կարող եք անել այն, ինչ ձեր խելքին փչի: Եվ դժվար թե որեւէ տհաճ բան անեք, դա կլինի «նոր տարածության» սահուն յուրացում եւ դրա սահմանների ուսումնասիրություն սիրելիի ատամներին, քիմքին, այտերին, լեզվին եւ, իհարկե, շուրթերին նուրբ հպումների տեսքով:
Շարունակությունը ստորև

 Եթե ֆրանսիական համբույրի հարցում ձեզ համարում եք անփորձ, ապա պետք չէ խուճապի մատնվել. ամենադյուրին եւ պարզ տարբերակը պասիվ դիրք զբաղեցնելը եւ գործելու հնարավորությունն առավել փորձառու զուգընկերոջը տրամադրելն է: Նշենք, որ ֆրանսիական համբույրը հստակ կանոններ չունի, այնպես որ առանց բարդույթավորվելու նախաձեռնող կարող եք լինել նաեւ դուք: Բոլոր դեպքերում այս համբույրը կարող է զարմանալի զգացողություններ առաջացնել:

Շարունակությունը ստորև

Երբ պահը հասնում է ֆրանսիական համբույրին, շատերը սխալ են հասկանում դրա նշանակությունը: Տղամարդիկ, օրինակ, հաճախ ընկալում են այն որպես իրադարձություններն արագացնելու եւ հարաբերությունները նոր փուլ մտցնելու միջոց: Այդ պատճառով էլ մի խուսափեք խոչընդոտել զուգընկերոջ ակտիվությունը եւ հանդես գալ սեփական նախաձեռնությամբ` հասկացնելով նրան, որ դուք դեմ չեք ֆրանսիական համբույրին, բայց ուզում եք եւ կարող եք դա անել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Հավատացեք, ձեր ազդակն անարձագանք չի մնա:

Շարունակությունը ստորև

Ինչը կարող է փչացնել համբույրը
Աննախաձեռնողականությունը. Ոչ մի տղամարդու դուր չի գա այն զուգընկերուհին, ով պաղած սպասում է, թե երբ տղան կանի իր «սեւ գործը»: Այնպես որ նույնիսկ եթե դուք կարծում եք, որ հարաբերություններում լիդերը տղամարդն է, թույլ տվեք նրան գոնե առաջնորդել ձեզ: Չի կարելի ոչինչ չանել եւ միայն նրա վրա բարդել ձեր երկուսին սպասվելիք հաճույքի ողջ պատասխանատվությունը: Պետք է անպայման արձագանքել, արտահայտել գոհունակություն, զգացնել տալ սեփական ցանկությունների մասին եւ ջանալ հաճելին մատուցել նրան: Հավատացեք, դա անպատասխան չի մնա:
Շարունակությունը ստորև

Բաց աչքերը. Զույգերի մեծ մասը նախընտրում է համբուրվելիս փակել աչքերը: Եթե դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր նախընտրում են բաց աչքերով հիանալ իրենց սիրեցյալի դեմքի արտահայտությամբ, ապա հիշեք, որ նա կարող է իրեն շատ անհարմար զգալ, եթե հանկարծ համբույրի ընթացքում մի պահ բացի աչքերը եւ հասկանա, որ այդ ողջ ընթացքում դուք ուշադիր իրեն եք զննել:
Շարունակությունը ստորև

Սխալ պահն ու վայրը. Բնական է, երբ անընդհատ ուզում եք հպվել ու համբուրել սիրած անձնավորությանը, բայց նորմալ չէ, երբ իսկապես ամբողջ ժամանակ փորձում եք դա անել: Օրինակ, հետիոտնի անցման ճիշտ կենտրոնը կամ մետրոն այն էլ օրվա թեժ ժամին, ինչպես նաեւ խցանված հասարակական տրանսպորտն այնքան էլ հարմար վայր չեն համբուրվելու համար:
Չափն անցնելը. Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելիի այտին շուրթերով հպվելը, կամ նուրբ համբույրով նրա ականջը խուտուտ տալը, բայց, իհարկե չարժե չափն անցնել եւ թաց համբույրներով պատել նրա ողջ դեմքը:
Շարունակությունը ստորև

Ոչ թարմ շնչառությունը. Ոչ ոք չի կարող գնահատել համբուրվելու ձեր արտակարգ տեխնիկան, եթե այդ պահին թարմ չէ շնչառությունը: Թարմացնելու համար տարբեր միջոցներ կան, բայց այդ պահին կա ամենահասանելին` մաստակը
Ինչն է դարձնում համբույրն անմոռանալի
Մղումը եւ ձգողական ուժը. Կարեւոր է, որ համբույրի մասնակիցները ուժգին ձգեն միմյանց: Որքան ավելի շատ են ներսից բխող «կայծերը», այնքան ավելի հաճելի կլինի համբույրը:
Շարունակությունը ստորև

Զգացմունքների տարափը. Նրա շուրթերի հպումից պետք է ամեն ինչ թրթռա ներսում եւ սրտի տակ «ճախրեն» մի խումբ թիթեռնիկներ: Եթե թրթիռը բացակայում է, ապա պետք չէ շտապել, քանի որ միայն դիմացինի արտաքին հմայքը բավարար չէ անմոռանալի համբույրի համար:
Վայրը, որտեղ այն տեղի է ունենում. Աղջիկների համար համբույրի վայրը եւս մեծ նշանակություն ունի: Այնպես որ, տղաներին ի գիտություն` որքան ավելի տրամադրող լինի միջավայրը, այնքան յուրահատուկ կլինի համբույրը:
Սեքսուալ լարումը. Որքան երկար չեք համբուրվում եւ ձգում եք այդ պահը, այնքան ավելի է աճում սեքսուալ լարումը ձեր շուրջ: Այդ պատճառով էլ արժե մի փոքր տանջել նրան ու ինքներդ ձեզ եւ դրանով սպասվելիք համբույրը դարձնել անզուգական:
Շարունակությունը ստորև

Առանձին եւ միայն երկուսով լինելը. Շատերը չեն սիրում ի ցույց դնել իրենց զգացմունքները: Կարեւոր է, որ զույգի առաջին, ինչու չէ, նաեւ հաջորդող բոլոր համբույրները տեղի ունենան այնպիսի պայմաններում, երբ երկուսն էլ իրենց կզգան ազատ եւ ոչինչ չի շեղի «կարեւորից»:
Նուրբ եւ թավշյա շուրթերը. Պետք է համոզվել, որ շուրթերը հուզմունքից չեն չորացել, երբ շտապում եք ժամադրության: Իսկ եթե այնուամենայնիվ դրանք այնքան փափուկ չեն, որքան կցանկանայիք, որ լինեին, իրավիճակը կարող է շտկել հիգիենիկ շրթներկը:
Շարունակությունը ստորև

Եվ վերջում հիշենք, որ մեր վառ երեւակայությունն ու համարձակ ստեղծագործ միտքը կարող են յուրաքանչյուր համբույր դարձնել անմոռանալի: Եվ հետո, համբույրը երբեք շատ չի լինում. այն ոչ միայն սիրո դրոշմն է, այլ, ինչպես անգլիացի նշանավոր գրող Ժոզեֆ Կոնրադն է բնորոշել, միակ բանն է, որ մնացել է դրախտից:

Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Ամենադիտված