Վրաստանում Ցխինվալի շրջանի բաժանարար գծում տեղի է ունեցել խոշոր հրդեհ
Ուշադրության կենտրոնումԱնցած գիշեր Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող տարածքում տեղի է ունեցել խոշոր հրդեհ՝ Արցեւի գյուղի մոտ այրվել է անտառային զանգվածը, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Հրդեհը սկսվել է սեպտեմբերի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին: Կրակն արագ է տարածվել եւ գյուղի բնակիչներին վտանգ էր սպառնում՝ ինչպես բաժանարար գծում, այնպես էլ Թբիլիսիի վերահսկած տարածքում: Գորիի համայնքի Փլավիսմանի գյուղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական 5 բրիգադ, այնտեղ է գտնվել նաեւ Քարթլիի նահանգապետ Կախա Սամխարաձեն:
Նահանգապետի խոսքով՝ ԵՄ դիտորդների առաքելության միջոցով ինքնահռչակ Ցխինալի իշխանություններին կրակը մարելու հարցում օգնություն է առաջարկվել, որը մերժվել է: Այսպիսով, կրակի շիջմանը մասնակցել են միայն անջատված վրացական շրջանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը ժամը 3-ին հաջողվել է հրդեհի հիմնական օջախները տեղայնացնել: Մինչեւ հիմա անտառային զանգվածում եւս մեկ բաց օջախ կա, սակայն բնակչությանը վտանգ չի սպառնում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: