Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի «Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնացել է Լաս Վեգասում (լուսանկարներ) Իրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա


Ահա, թե ինչի է վերածվել «Որբերի» Աշոտը. նա ամուսնացել է և արդեն երեխա ունի. ՖՈՏՈՇԱՐՔ

Life

BlogNews-ն իր ընթերցողներին ներկայացրել էր, թե ինչով են հիմա զբաղվում «Որբերը» հեռուստասերիալի երեխաները հիմա։ «Որբերը» հեռուստասերիալում Աշոտին մարմնավորած Նարեկ Պալեզյանին գտնելն ամենաբարդն էր. նա գրանցված չէ սոցիալական ցանցերից որևէ մեկում, գործընկերների հետ էլ կապ չի պահպանել։ Որոշ ժամանակ առաջ նրանից լուսանկարներ էին տարածվել համացանցում, սակայն դրանք «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանման տարիներին արված նկարներ էին։ BlogNews-ին հաջողվեց գտնել Նարեկին. նա ամուսնացել է և արդեն հասցրել է հայր դառնալ:)

Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։ «Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։ Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։

2 ամիս առաջ զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Անգելինա։ «Աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ փոխվել է։ Արդեն սկսել եմ այլ կերպ մտածել. հիմա ունեմ բալիկ, լավ ընտանիք ու երջանիկ եմ։ Ես լիարժեք պատասխանատվության զգացում ունեմ ընտանիքիս հանդեպ։ Երբ ամուսնանալու որոշում կայացրի, արդեն գիտակցում էի պատասխանատվությունն ու կյանքի դժվարությունները»,- նշեց Նարեկը։

«Որբերից» հետո Նարեկը միայն «Հրեշտակների դպրոցում» նկարահանվեց։ Այժմ նա աշխատում է փոքր օդանավակայանում՝ որպես օպերատոր։ «Բանակից զորացրվելուց հետո ցանկանում էի իմ գործով զբաղվել։ Գնացի «Արմենիա TV», «Շանթ», «Հ1», նկարներ ուզեցին, տարա, սակայն այդպես էլ չկանչեցին նկարահանվելու։ Դադարը դրանով էր պայմանավորված, թե չէ ես սիրում եմ իմ գործն ու ցանկանում էի նկարահանվել։ Հիմա էլ, եթե հրավեր ունենամ, մեծ հաճույքով կնկարահանվեմ։ Դա չի խանգարի իմ երկրորդ աշխատանքին»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ սովորել է Երգի պետական թատրոնում՝ հաղորդավարության բաժնում։

Նա փորձել է ընդունվել Թատերականի դերասանական բաժին, սակայն  կտրվել է։ «Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանը չընդունեց ինձ,- ասաց նա, իսկ հարցին՝ ինչն էր պատճառը, պատասանեց,- ուղղակի... դե բոլորս էլ գիտենք իրեն. քննության ժամանակ թե՛ արտասանությունս, թե՛ երգս, ամեն ինչ լավ էր, մի բան էլ ավելի։ Երևի ես իրեն դուր չեկա։ Հաստատ գիտեմ, որ ինքը կտրեց»։

Երբ Նարեկը նկարահանվում էր «Որբերը» հեռուստասերիալում, 14 տարեկան էր։ Նա նշեց, որ այս հեռուստասերիալում նկարահանվելն իր համար շրջադարձային էր. «Շատ ուրախ էի, որ նկարահանվեցի «Որբերում»։ Ինձ միշտ դրական բաներ էին ասում դերիս վերաբերյալ, ես էլ ուրախանում էի դրանից, ինձ լավ էի զգում։ Ժողովուրդն ինձ սիրում ու գնահատում էր։ Հիմա կրկին ցույց են տալիս «Որբերը», մի քանի սերիա նայել եմ։ Կարծում եմ՝ լավ աշխատանք ենք արել։ Հիմա մեծացել եմ, փոխվել։ Մարդիկ տեսնում են, ասում՝ դեմքդ ծանոթ է, սակայն տեղը չեն բերում՝ որտեղից։ Հետո հիշում են, ասում՝ լավ էիր խաղում, հիմա ինչո՞ւ չես նկարահանվում»։

Անդրադառնալով հարցին՝ ինչն է պատճառը, որ նա կապ չի պահպանել գործընկերների հետ, Նարեկը պատասխանեց. «Ես շատ շփվող եմ, ուղղակի հանգամանքների բերումով հիմա ամեն մեկն իր գործերով է զբաղվում։ Ես սիրով կշփվեմ նրանց հետ, ուղղակի առիթ չի եղել»։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԴերասանուհի Անիտա Ավետիսյանն ամուսնացել է Լաս Վեգասում (լուսանկարներ) Իրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» «Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Եթե ​​ձեր անվան մեջ կա «Ա» տառ, ապա դուք կարող եք ունենալ այս 6 բնավորության գծերը Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից 26 բուժաշխատող է զոհվելՄոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին Թուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան Խեցգետինները կվճարեն իրենց պարտքերը, իսկ Ձկները կարող են ակնկալել անսպասելի հարստությունю Ֆինանսական աստղագուշակ մարտի 16-22 շաբաթվա համար Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանԼա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման Հալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանելՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. ԱվանեսյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 15-ից 19-ինՈւռուցքաբանը զգուշացրել է ստամոքսի քաղցկեղի առանց նախանշան զարգացման մասին․ ինչի՞ն ուշադրություն դարձնելԻսրայելը նախատեսում է զգալիորեն ընդլայնել իր ցամաքային գործողությունները ԼիբանանումԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք. Կարմիր մահիկի իրանական ընկերությունԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա Տոնոյան
Ամենադիտված