Բըրբանքի հայկական մշակութային կենտրոնը հրդեհների կապակցությամբ տարհանման կենտրոն է դարձել
ՀասարակությունԲըրբանքում հայկական մշակոթային հիմնադրամը, Հայ դատի Ամերիկայի հանձախմբի գրասենյակն ու Բըրբանքի երիտասարդական կենտրոնն առաջարկել են իրենց շենքն օգտագործել որպես տեղի բնակիչների տարհանման կենտրոն՝ Լոս Անջելեսում անտառային հրդեհների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Asbarez թերթը։
Կազմակերպությունները համագործակցում են տեղի ոստիկանության, հրշեջ ծառայության ու քաղաքային խորհրդի հետ՝ համակարգելով գործողությունները իշխանությունների հետ։
Ավելի վաղ հայտնել էին, որ Բըրբանքում ու Լոս Անջելեսում մոտ 500 տուն տարհանման ենթակա է։ Արդեն այրվել է ավելի քան 2 հազար հա տարածք։