Էրդողանը ոչ թե նախագահ , այլ պատանդ վերցնող է․ Ջեմ Օզդեմիր
HeaderԳերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը արձագանքել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությանը։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, թե Էրդողանը ոտնատակ է տալիս իր պաշտոնի պատիվը։ «Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։
Նշենք, որ օգոստոսի 31-ին Անթալիայի օդանավակայանում գերմանացի զույգ է ձերբակալվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս փաստի առթիվ հայտարարել է, թե պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները ։