Վթար Արգել գյուղում. մեքենան բախվել է պատին, ընտանիքի 3 անդամները հիվանդանոցում են (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին՝ ամառանոցների մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ՍT 832 համարանիշի (վարորդ՝ 45-ամյա Արմեն Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արմեն Բ.-ն, ուղեւորներ՝ 40-ամյա Ռոզա Պ.-ն եւ 21-ամյա Վազգանուշ Բ.-ն հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները Ռոզա Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուս երկուսինը՝ բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը եւ վիրավորները ընտանիքի անդամներ են, իսկ մինչեւ բետոնե արգելապատնեշին բախվելը, մեքենան բախվել է ճանապարհի երթեւեկությունը կարգավորող ցուցանակին՝ տապալելով այն։