Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը. այն դադարեցվել էր մեկ ամիս առաջ
ՀասարակությունՍեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Հիշեցնենք, որ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: