Մումբայում 117-ամյա շինության փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի
HeaderՄումբայում 117-ամյա շինության փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 33-ի ։ Փրկարարները շարունակում են փլատակների տակ որոնել ողջ մնացածներին, փոխանցում է Reuters-ը։
Փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 46 մարդու, որոնցից 33-ն արդեն մահացել են։ Հայտնի չէ, թե դեռ քանի մարդ կարող է լինել փլատակների տակ։
2011 թվականին վթարային հայտարարված շինության փլուզման պատճառները դեռ հայտնի չեն ։