Ռիո դե Ժանեյրոն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
HeaderՌիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը հուլիսի 24-ին օրենք է ընդունել, որով ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակման օր», հաղորդում է արգենտինական Agencia Prensa Armenia-ն:
Օրինագիծը ներկայացրել էր Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆեռնանդո Պեսաոն:
Պարանայից, Սեարայից և Սան Պաոլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Հունիսի սկզբին Բրազիլիայի Դաշնային Սենատն էր ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: