Թեխասի քիմիական գործարանում երկու պայթյուն է որոտացել
HeaderԹեխասի Arkema քիմիական գործարանում պայթյուն է որոտացել: Գործարանը «Հարվի» փոթորկի գոտում է հայտնվել, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գործարանի կայքի հաղորդագրության համաձայն՝ պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով առավոտյան 2-ի սահմաններում: Ականատեսները հաղորդել են, որ ձեռնարկության տարածքում սեւ ծուխ է բարձրանում:
Ձեռնարկության տարածքը «Հարվի» փոթորկի հետեւանքով առաջացած ջրհեղեղներից հեղեղվել է, գործարանի աշխատանքը խափանվել է: Քիմիական գործարանից 2.4 կմ հեռավորությամբ գտնվող բոլոր բնակիչներին հրահանգել են արագորեն լքել տները :