Միհրան Հարությունյանի հարսանեկան զվարճալի տորթը (լուսանկար)
LifeՌիո 2016-ում արծաթե մեդալ ստացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ նրա կինը՝ աբղազացի երգչուհի Մակտինա Բեբիան, հետաքրքիր լուծում են գտել իրենց հարսանեկան տորթի համար: Տորթի վրայի՝ զույգի կերպարներով տիկնիկներն իրենց մասնագիտությունների թեմաներով են: Միհրանի տիկնիկն ըմբիշի համազգեստով է եւ ձեռքերի վրա պահում է Մակտինայի տիկնիկին, որի ձեռքին խոսափող կա:

Միհրան Հարությունյանի եւ նրա ընտրյալի պսակադրությունը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում: Նրանց ամուսնության մասին հայտնի դարձավ այս տարվա ապրիլին: Համացանցում նախ տեսանյութ հայտնվեց, որտեղ ըմբիշն ամուսնության առաջարկություն է անում իր ընտրյալին: Հետո աղջկա սոցիալական ցանցերի լուսանկարներից, գրառումից եւ մեկնաբանություններում տեղ գտած շնորհավորանքներից պարզ դարձավ, որ նրանք ամուսնացել են: Երեկ էլ նշեցին իրենց միությունը: