Հայաստանը Ճապոնիայից ԱԻՆ-ի համար տեխնիկա կխնդրի
ՀասարակությունՀայաստանը Ճապոնիայից դրամաշնորհային տեխնիկա կխնդրի՝ ԱԻՆ-ի ստորաբաժանումների համար: Հայտի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստում: Տեխնիկայի ընդհանուր ծավալը կորոշվի բանակցությունների արդյունքում:
Հայտի պարզաբանման մեջ նշվում է, որ տեխնիկան ցանկանում են խնդրել՝ հեռավոր (բարձրլեռնային եւ սահմանամերձ) գյուղերում հերթապահություն սահմանելու համար: Դրանց մեծ մասը հրշեջ-փրկարարական մոտակա կետից 50-60 րոպե հեռավորությամբ են: