Թուրքիան ԱՄՆ-ին նախապաշարվածության մեջ է մեղադրել՝ Էրդողանի թիկնապահներին առաջադրված մեղադրանքների պատճառով
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել, որտեղ բացասական է գնահատում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնպահներին՝ ԱՄՆ-ի՝ մեղադրանք առաջադրելու որոշումը, հաղորդում է Gazeta-ն։
«Մենք ամենալուջ կերպով առարկում ենք, քանի որ այդ նախապաշարված մեղադրական վճիռն ընդունվեց»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախարարությունն ընդգծել է, որ այդ հարցի շուջ իրենց արձագանքի մասին հայտնել են Անկարայում ԱՄՆ-ին դեսպանին։
Օգոստոսի 29-ին ԱՄՆ-ն Էրդողանի 15 թիկնապահներին մեղադրանքներ է առաջադրել՝ Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար։
Մայիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Վաշինգտոն նրա այցի ընթացքում հարձակվել են ցուցարարների վրա։ Առնվազն 9 մարդ է տուժել։