Թեխասի իշխանությունները հաստատել են ջրհեղեղի ժամանակ 6 անձի մահվան փաստը
ՄիջազգայինԹեխասի իշխանությունները չորեքշաբթի հաստատել են 6 անդամից բաղկացած ընտանիքի զոհվելու լուրը, որոնք փորձել են փրկվել ջրհեղեղից:
«Ցավով հաստատում ենք, որ գտել ենք կիրակի Գրինս գետի մոտ խորտակված միկրոավտոբուսը, ներսում՝ 6 մարդ»,- Twitter-ում գրել է Հարրիս շրջանի շերիֆի գրասենյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ տարեց զույգն ու 6-16 տարեկան նրանց 4 թոռնիկներն անհետ կորած էին համարվում: Նրանց միկրոավտոբուսը թաղվել է ճահճային տեղանքում, իսկ հետո ջուրը քշել է նրանց:
Տարբեր տվյալներով՝ «Հարվի» փոթորկի հետեւանքով Թեխասում 20-30 մարդ է զոհվել: