Օգոստոսի 31-ը Բլոգի միջազգային օրն է
Ուշադրության կենտրոնումԲլոգի օրը (Blog Day) օգոստոսի 31-ին նշելու մտահղացումն առաջացել է 2005-ին, երբ LiveJournal-ի ակտիվ օգտատերերը blog բառի մեջ նկատել են 3108 թիվը: Դրա համար էլ տոնը նշվում է հենց օգոստոսի 31-ին (31.08):
Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այդ օրը նվիրել տարբեր երկրներից ու տարբեր հետաքրքրություններով մարդկանց հետ ծանոթությանը, գրում է Calend-ը: Դրա համար առաջարկում են գրել հինգ տարբեր բլոգների մասին համառոտ բնութագրեր ու օգոստոսի 31-ին դրանք հրապարակել սեփական բլոգերում կամ էջերում՝ նշելով նաեւ հեղինակների էջերի հղումները:
Համարվում է, որ այդ օրը արժե գրել այն բլոգների մասին, որոնց բովանդակությունը տարբերվում է ձեր հետաքրքրությունների ոլորտից, տեսակետներից ու դիրքորոշումից, որպեսզի օգտատերն ու նրա էջի այցելուները որեւէ նոր բան բացահայտեն իրենց համար: