Աստանա-Երեւան ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում
ՀասարակությունՂազախստանից SCAT ինքնաթիռը, որն Աստանայից Երեւան չվերթն էր կատարում, Ակտաու քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, շուրջ 14։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին)։ Չվերթի ընթացքում կինը երկու անգամ վատ է զգացել եւ օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել Ղազախստանի հարավ-արեւելքում՝ Ակտաու օդանավակայանում։ Ուղեւորի վիճակը բարելավվել է։ Վերջինի բժշկական օգնություն ստանալուց հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը։
«SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաուում ուղեւորի վատ ինքնազգացողության պատճառով։ Օդանավում 86 ուղեւոր է գտնվել, ուշացումը տեւել է 1 ժամ, 40 րոպե»,-ասվում է հաղորդագրությունում։