Ռուսաստանը ԿԺԴՀ-ին ՄԱԿ-ի կողմից արգելված ծրագրերի զարգացումը դադարեցնելու կոչ է արել
ՄիջազգայինՌուսաստանը ԿԺԴՀ-ին կոչ է անում դադարեցնել ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով արգելված ծրագրերը զարգացումը։ Այս մասին ԱԽ նիստում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։ Փհենյանը պետք է դադարեցնի արգելված ծրագրերի զարգացումը, վերադառնա միջուկային զենքի չտարածման պայմանագրի իրականացնմանն ու ՄԱԳԱՏԷ-ի վերահսկղությանը, ինչպես նաւ միանա արգելված քիմիական զենքերի կոնվենցիային»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։
Ռուսական կողմը դեմ է, որ մի պետությունը մյուսի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանի՝ բացի այն միջոցներից, որոնք սահմանում է ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման համար պահանջվում է մոտեցում, համաձայն որի՝ ԿԺԴՀ-ն կդադարեցնի իր հրթիռ-միջուկային փորձարկումները, ռազմական ենթակառուցվածքները չեն ընդլայնվի ներառյալ՝ THAAD համակարգը։
Նա հիշեցրել է, որ թերակղզու խնդրի լուծմանը կարող են նպաստել Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ նախաձեռնությունները։