Սեպտեմբերի 4-ից Երեւանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երեւան քաղաքի հետեւյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
- Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի
- Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց
- Արցախի փողոց-Արին Բերդ փողոց
- Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց
- Բագրատունյաց փողոց-Ե.Թադեւոսյան փողոց
- Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց
- Հանրապետության փողոց-Թումանյան փողոց
- Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց
- Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: