Շիրակում մայրը նորածնին սպանել էր ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով.
ՀասարակությունՇիրակի մարզում մարտի 23-ին մահացած հայտնաբերված նորածնի գործն արդեն դատարանում է: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Իրինա Իոսիֆովային մարտի 23-ին ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 3-րդ փողոցի իրենց թիվ 12 տանը լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա: Ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո Իրինան որոշել է սպանել նորածնին:
Նույն օրը ժամը 08:00-ի սահմաններում ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ կինը վերջինիս գլուխը`բերանի և քթի մասով հենելով իր բազուկի, նախաբուզակով սեղմել է այն և փակելով շնչուղիները՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:
Իրինա Իոսիֆովային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: