Բարձրաստիճան ոստիկանին բռնել են կաշառք վերցնելու կասկածանքով
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի Պարեկապահակային ծառայության հրամանատարին ձերբակալել են կաշառք վերցնելու կասկածանքով։
NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այսօր։ ԱԱԾ աշխատակիցները ինչ-որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են ոստիկանին։
Մեր տեղեկություններով, քրգործը քննում է ԱԱԾ քննչական վարչությունը։