Պարզվում է պատանդ վերցված աղջիկը եղել է Գոռ Հակոբյանի ընկերուհին , իսկ Գոռը եղել է ..
ՀասարակությունԵրեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում այսօր պատանդ վերցված աղջիկը եղել է Գոռ Հակոբյանի ընկերուհին: Այս մասին armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում պատմել են ականատեսները: Մինչ ոստիկանների կողմից տղամարդու վնասազերծումը վերջինս բիլիարդ ակումբի գույքը նետել է փողոց: Ակումբի պատուհանները կոտրվել են նրա կողմից:
Բիլիարդ ակումբը մի քանի ամիս առաջ էր բացվել: Մեր թղթակցին հայտնի դարձավ, որ իրավապահները վնասազերծված տղամարդու մոտից մեծ չափի գումար են հայտնաբերել: Այժմ բիլիարդ ակումբի ներսում քրեագետներն են աշխատում, ակումբին հարող տարածքը հսկվում է ոստիկանների կողմից, ժապավենով փակվել է Ռոստովյան փողոցի մի մասը:
Մեզ հայտնի դարձավ, որ վնասազերծված Գոռ Հակոբյանի հայրը բնակվում է ԱՄՆ-ում, նա հայտնի է «Կայարանցի Բիբոս» մականվամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գոռ Հակոբյանը վերջերս էր արտաքսվել ԱՄՆ-ից: Հիշեցնենք, որ աղջկան պատանդ պահած տղամարդը սպառնացել է սպանել նրան, որից հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել են նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել է: