ՖՈՏՈ. Բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԻնչպես հայտնի է` այսօր լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնացել, որ կսպանի նրան։ Ավելի ուշ ոստիկանները կարողացել են դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող քաղաքացուն, ով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը դիպուկահար է կիրառել Էրեբունիի բիլիարդանոցում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծելու համար. վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է։