Էրեբունիում գտնվող բիլիարդանոցում տղամարդը պատանդ է վերցրել մի աղջկա . դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ
ՀասարակությունԷրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ երիտասարդ աղջկա պատանդ է վերցրել՝ սպանության սպառնալիքով:
Լուրը հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից հայտնեցլ են, որ մեկնած համապատասխան ստորաբաժանումները շարունակում են մնալ դեպքի վայրում:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, շտապօգնության ծառայողներ ։