Լարված իրավիճակ Էրեբունիում. հնչել են կրակոցներ
ՀասարակությունԱյս պահին լարված իրավիճակ է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում։
Armday.am—ն արդեն հայտնել էր, որ բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։ Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պետ Սարգիս Մարտիրոսյանը, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հնչել են նաեւ կրակոցներ եւ իրավապահներին հաջողվել վնասազերծել բռնարարին։
Նախնական տվյալներով՝ նա վնասվածք է ստացել ուսի հատվածում, ծանրության աստիճանի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։