Մերկելը Թուրքիայից պահանջել է ազատ արձակել ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներին
HeaderԱնգելա Մերկելը Թուրքիայից պահանջել է ազատ արձակել ձերբակալված Գերմանիայի քաղաքացիներին: «Մեր պահանջը միանգամայն պարզ է. այնտեղ ձերբակալված մարդիկ պետք է ազատ արձակվեն»,- լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլերը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ ընդգծել է, որ կցանկանար լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց «հարկավոր է հաշվի առնել իրականությունը»:
Հիշեցնենք, որ փետրվարին Ստամբուլում ձերբակալվել է թուրքական ծագումով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը: Թուրքիայի իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության, տվյալների ոչ իրավապահ օգտագործման, ահաբեկչության քարոզչության մեջ»: Մայիսին էլ նույն մեղադրանքով ձերբակալվել է լրագրող Մեշալե Տոլուն: Բացի այդ՝ Թուրքիայի դատարանը Amnesty International կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերի ու եւս 5 իրավապաշտպանի կալանքի մասին որոշում է կայացրել, որոնց թվում է Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտները: