Դոլարի վերելքը կանգ առավ, իսկ եվրոն երկու օրում թանկացել է ավելի քան 10 դրամով
ՄիջազգայինԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է 478.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 620.71 դրամ (աճել է 2.96 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 576.25 դրամ (աճել է 4.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.14 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Նշենք, որ նախօրդ օրը եվրոյի փոխարժեքը աճել էր ավելի քան 6 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 261.92 դրամ, ոսկի՝ 19,779.42 դրամ, պլատին՝ 15,004.23 դրամ։
Օգոստոսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: