Հնդկաստանում ստեղծել են աշխարհի ամենամեծ կինոպաստառը
ՄշակույթՀնդկաստանում ստեղծել են 4,7 հազար քմ մակերեսով աշխարհում ամենամեծ կինոպաստառը: Դրա օգնությամբ պատրաստվում են գովազդել «Բահուբալի» ֆիլմը: Ինչպես իր պաշտոնական կայքում հաղորդել է ռեժիսոր Շրի Ռաջամուլին՝ ձեռքբերումն արդեն պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքի կողմից:
«Հիմա մեր ռեկորդը պաշտոնապես հաստատվել է: Շնորհավորում եմ իմ գործընկերներին»,-գրել է ռեժիսորը:
Գրեթե 70մ երկարությամբ եւ լայնությամբ քառակուսի պաստառը տեղադրվել է հունիսի 27-ին Քոչչի քաղաքում գետնի վրա բաց երկնքի տակ: Պաստառի ստեղծման վրա երեք օր շարունակ աշխատել է մոտ 30 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: