Գաբոնի ընդդիմադիր կուսակցությունը դժգոհել է Մեսսիից
Սպորտ168.am-ը գրում է.
ESPN-ը տեղեկացնում է, որ 2017 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության մարզադաշտերից մեկի առաջին քարը դնելու համար Գաբոն այցելած Լիոնել Մեսսիի արտաքին տեսքի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ են հանդես եկել Գաբոնի ընդդիմադիր գործիչները, որոնց զայրացրել է «Բարսելոնայի» և Արգենտինայի առաջատարի չսափրված լինելը և երկրի նախագահի հետ շապիկով ու կիսավարտիքով հանդիպելը:
«Մեսսին կարծես այցելած լիներ կենդանաբանական այգի՝ կեղտոտ, չսափրված, ձեռքերը՝ գրպանում: Գաբոնը գազանանոց չէ: Երբ դու միլիարդատեր ես՝ իրավունք չունես այդպիսի տեսք ունենալու: Մենք դատապարտում ենք Մեսսիի վարքը»,- ասված է Գաբոնի ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ:
France Football-ի տվյալներով՝ Մեսսին այցի համար ստացել է 3.5 միլիոն եվրո, սակայն արգենտինացին հերքել է այդ լուրը: