Պուտինը շնորհավորել է Սարգսյանին՝ Համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ
HeaderՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի կնքման 20-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։
1997 թվականի օգոստոսի 29-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիր է ստորագրվել։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը, մասնավորապես, պարտավորվում են «սերտորեն փոխգործակցել միմյանց հետ՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականութան եւ Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու հարցում»։