Նիկnլայի Եղիազարյանը գաղտնի ամուuնացել է
LifeTert.am Life–ին հայտնի դարձել, որ դերասան Նիկոլայ Եղիազարյանն ամուսնացել է։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ինքն ու սիրելին` Հելենը, օրինականացրել են հարաբերությունները։Զույգն արդեն երկու ամիս է` միասին են ապրում, թեև Նիկոլայն ասում էր, որ ամուսնությունը կկայանա շուտով։ Զույգը մեծ հարսանիք չի արել, պատճառների մասին խոսել Նիկոլայը չի ցանկանում։«Մենք արդեն երկու ամիս է` միասին ենք ապրում իմ հայրական տանը։ Հունիսի 1–ից միասին ենք` օրինական ամուսնական զույգի նման։ Հարսանիք չի եղել։ Փոքր արարողակարգ է եղել»,– ասաց դերասանը։
Անդրադառնալով ընտանիքի համալրման մասին մեր տեղեկություններին` Նիկոլայն ասաց. «Հստակ ինֆորմացիայի դեպքում, անպայման, կարձագանքեմ։ Եթե իմանամ ժամանակն է այդ մասին խոսելու, սիրով կխոսեմ»։


![]()
