Ֆրանսիայում տղամարդը թալանել է խաղատունն ու 24 հազար եվրոյով փախուստի դիմել
ՄիջազգայինՖրանսիայում միայնակ գողը Վիտել քաղաքում թալանել է խաղատունն ու փախուստի դիմել: Վնասը 23.9 հազար եվրո է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Parisien-ը:
Պարբերականի տվյալներով՝ դիմակավորված զինված անձը խաղատուն է մտել ժամը 2:00-ի սահմաններում: Չարագործը զենքն ուղղել է անվտանգության ծառայության աշխատակցի եւ գանձապահներից մեկի վրա, այնուհետեւ թղթադրամների մի քանի տրցակ վերցրել ու փախուստի դիմել: Հետաքննություն է սկսվել: