Թեխասում գրանցվել է «Կատրինից» հետո ամենահզոր՝ «Հարվի» փոթորիկը
HeaderԹեխասում լույս շաբաթ գիշերը գրանցվել է «Կատրին» փոթորկի ժամանակներից ի վեր ամենահզոր՝ Հարվի փոթորիկը։ Շրջանում տարերային աղետի ռեժիմ է հայտարարվել։ Փոթորկի կենտրոնում քամու արագությունը 215 կմ/ժ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հարվի»-ին, որը ձեւավորվել է Մեքսիկական ծոցում, մի քանի օր է, սպասում էին։ Սպիտակ տունը հայտնում էր, որ տարերքի գոտում մինչեւ 4․6 մլն ամերիկացիներ կլինեն։
Թեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը դեռ չորեքշաբթի տարերային աղետի ռեժիմ էր սահմանել նահանգի 30 շրջանում եւ ժամանակին խնդրել դաշնային իշխանությունների օգնությունը, ինչպես նաեւ սկսել այդ տարածքներից մարդկանց տարհանումը։