Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային խորհուրդ է տվել այլ խնդիրներով զբաղվել
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը եւ խորհուրդ է տվել այլ խնդիրներով զբաղվել:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն, այդ որոշումը «պատմական փաստերի խեղաթյուրում է եւ օրենքի անտեսում» եւ խորը ազդեցություն է թողնում Բելգիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա:
Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի համար այսքան բարդ ժամանակներում, ներառյալ տնտեսական ճգնաժամը, Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ջանքեր է ծախսում, «որոնք պետք կգային սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար, մի հարցի վրա, որը խորթ է թուրք-բելգիական հարաբերություններին»: Նաեւ ընդգծվում է, որ նման որոշումը չի նպաստում հայ-թուրքական հաշտեցմանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։
Ընդդիմությունը քննադատել է, թե անհրաժեշտ էր ավելի միանշանակ փաստաթուղթ, բայց, հաշվի առնելով, որ վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, կողմ է քվեարկել