ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի հետեւանքով 10 մարդ է տուժել
ՄիջազգայինԱռնվազն տասը մարդ է տուժել Ռոքփորթ քաղաքում (Թեխաս նահանգ), որտեղ գրանցվել է «Հարվի» փոթորիկը, հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ բնակավայրում մի քանի շինություն է ավերվել։ Հարեւան Կորպուս Քրիստի քաղաքում առանց էլեկտրականության 155 հազար մարդ է մնացել։
«Հարվի»-ն վերջին 12 տարում ԱՄՆ-ում գրանցված ամենաուժգին փոթորիկն է։ Քամու արագությունը 60 մ/վ է։ 2005 թվականին Լուիզիանա նահանգի առափնյա շրջանին հարվածեց «Կատրին» փոթորիկը։