Պուտինը Նեթանյահուին Թանահի՝ աշխարհում առաջին հրատարակությունից հատված է նվիրել
Ուշադրության կենտրոնումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նրան հատված է նվիրել աշխարհում առաջին Թանահից՝ միջնադարյան խոշոր րաբբի Ռաշիի մեկնաբանություններով։ Այս մասին Իսրայելի վարչապետը գրել է Facebook-ի իր էջում։
Նեթանյահուն նշել է, որ այդ ձեռագիրը շուրջ 20 էջ է։ Նրա խոսքով՝ Իսրայելում կա Ռաշիի առաջին մեկնաբանություններով Թանահը, բայց դրանում մի քանի տասնյակ էջեր են պակասում։
Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ այս նվերը, ինչպես նաեւ 2017 թվականի մարտին Պուտինի նվիրած «Հրեական պատերազմի» օրինակը կուղարկեն Իսրայելի Ազգային գրադարան։