Երեւան-Սեւան ճանապարհի երթեւեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով
Ուշադրության կենտրոնումՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երեւան-Սեւան ուղղությամբ) եւ 57-64-րդ կմ (Սեւան-Երեւան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը երթեւեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երթեւեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սեւանից Երեւան եկող ուղղությամբ:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը»,-ասված է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ :