Կիեւում կառավարության շենքի հարեւանությամբ պայթյուն է որոտացել (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԿիեւում կառավարության շենքի հարեւանությամբ պայթյուն է որոտացել, հաղորդում է «Громадьске»հեռուստաալիքը:
Անհայտ առարկան Կիեւի կենտրոնում պայթել է Ուկրաինայի անկախության տոնի օրը: Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ երկու մարդ է տուժել:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ եւ փորձագետներ են աշխատում: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները:

