Պայթյուն Աֆղանստանում. 5 զոհ եւ 38 վիրավոր կա
HeaderԱֆղանստանի Հիլմենդ նահանգի վարչական կենտրոնում՝ Լաշքարհար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 38 վիրավոր կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tolo News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածներից 3-ն անվտանգության ուժերի աշխատակիցներ են: Տուժածների մեծ մասը տեղի բնակիչներ են, այդ թվում՝ ոչ հեռու գտնվող դպրոցի աշակերտներ:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: