Հնդկաստանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից ․ 74 մարդ տուժել է
HeaderՀնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգում գնացքի՝ երկաթգծերից դուրս գալու հետեւանքով տուժածների թիվը հասել է 74-ի, նրանցից 4-ը կրիտիկական վիճակում են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ANI գործակալությունը։
Չորեքշաբթի վաղ առավոտյան Kaifiyat Express գնացքը բախվել է բեռնատարի հետ։ Դրա հետեւանքով գնացքի 8 վագոնները դուրս են եկել երկաթգծերից, նրանցից մեկը կողաշրջվել է։ Ավելի վաղ հայտնի էր 40 տուժածի մասին։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։