ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվը գերազանցել է 40-ը
HeaderԱռնվազն 42 մարդ է վիրավորվել ԱՄՆ-ի Ափեր Դերբի քաղաքում (Փենսիլվանիա նահանգ) գնացքների բախման հետեւանքով։ Այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փենսիլվանիայի տրանսպորտային վարչության ներկայացուցչին։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ 42 մարդ, ներառյալ՝ գնացքի մեքենավարը, վնասվածքներ են ստացել, որոնք կյանքի համար վտանգավոր չեն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ճեպընթաց գնացքը Ափեր Դերբիի երկաթուղային կայարանում բախվել է դատարկ գնացքին։