ԱԱ. Կարեն Ասլանյանը եւս քառորդ եզրափակիչում է
ՍպորտՓարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել 59, 66 եւ 80 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Հայաստանի հավաքականից քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը 4:2 հաղթեց հունգարացի Մատե Կրաշնային:
Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Աբուհալիմայի հետ եւ առավելության հասել 8:0 հաշվով:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 80 կգ Մաքսիմ Մանուկյանը: 1/8 եզրափակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության է մատնել շվեդ Ալեքս Կեսիդիսին:
Որակավորման փուլում Մանուկյանը 10:1 հաշվով հաղթել է իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանին:
59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ, սակայն 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: